Գարուննե՞լ է ստեղծագործ

Գարուննե՞լ է ստեղծագործ

Գարունն իմ չքնաղ, գեղեցիկ ու ստեղծագործ․․․ Գարունն ամենագեղեցիկ եղանակն է։ Գարնաննեն առաջանում նոր մտքեր, գույներ, երազներ և երազանքներ։ Գարունն իր չքնաղ երգով մեզ կարծես ստիպում է ակամա պարել մտքերի մեջ խճճված, պարել և հիանալ գեղեցկությամբ, գարնանային շնչով ու թարմությամբ։ Ինչան էլ դեկտեմբերս ստեղծագոր էր, մեկ է գարունը չեմ կարող անտեսել։ Ինչպե՞ս չստեղծագործել, երբ դրսում ծառերը բողբոջել, ծաղկել գույներով լցվել, սեր են քարոզում։ Գարուն ինձ տար քեզ հետ դեպի անուրջներ։ Գարունը եկավ երազ է կարծես։ Գարունը եկավ բերելով մտքեր, գույներ ու նոր նպատակներ, որոնք անպայման կիրականանան։ Պատրաստվում եմ, նոր շնչով, մտքով երազներ իրագործել։ Եկեք սկսենք չքնաղ գարուն, մոռանալով անցած տխուր օրերը, եկեք գարնան սիրուց և ջերմութունից օգտվենք։ Գարուն, իմ չքնաղ շնարհակալ եմ, որ եկար․․․

Реклама
Կրկին արցունքներ․․․

Կրկին արցունքներ․․․

10410254_730558973688736_3704986835883975850_n-871x400Չգիտեմ՝ ինչու հաճախ եմ լալիս։ Գուցե իմ լացով մեկին եմ երգում, գուցե իմ լացով կարոտ եմ գտնում, գուցե իմ լացում, իմ թաց աչքերով ես քեզ եմ տեսնում։ Չգիտեմ՝ ինչու՞, ինչպե՞ս է լինում, երբ քեզ տեսնում եմ, աչքերս փակվում, դառնում են խավար, նրանց փակում են պարող արցունքներ։ Ինչու՞ է, ինչպե՞ս, երբ ամեն անգամ ես քեզ հիշելուց գտնում եմ դեմքիս փոքրիկ արցունքի հոսող կաթիլներ։ Ուզում եմ ժպտալ, սակայն չեմ կարող, իմ արցունքները ժպիտս տարան։ Երբ տեսնում եմ քեզ, գզում եմ իմ հոգում կրկին արցունքներ, արցունքներ, որոնք հավերժ են հոսում, պարում են դեմքիս, արցունքներ, որոնք չեն ուզում կորչել, մնում են հավերժ աչքերիցս կախ։ Մի օր կտեսնեմ քո դեմքը հպարտ, սակայն չեմ գտնի այդ դեմքում աչքեր, ինձ թույլ չեն տա տեսնել քո աչքերը խոր, թույլ չեն տա կրկին արցունքներն իմ մութ․․․

Իմ գեղեցկուհի

Իմ գեղեցկուհի

Մտքերը՝ Գարիկ Բարխուդարյանի

Օ այս դու ես իմ գեղեցիկ ես քեզ ամեն օր ամեն ժամ և ամեն վայրկյան տեսնում եմ:Քեզ իմ սիրելի ամեն օր տալիս եմ երկու նվեր առավոտը, որ արթնանաս և գիշերը, որ քնես հանդարտ:Կյանքում դու ավելի գեղեցիկ ես քան կաս քեզնով հիանում եմ ու հիանում սիրում եմ ու սիրում:Ուզում եմ ամբողջ օրը քեզ հետ լինեմ, բայց գալիս է գիշերը և ես քեզ չեմ տեսնում քեզնով չեմ հիանում:

Արդյոք կզգաս․․․

Արդյոք կզգաս․․․

26937616_1777006692352850_555004297_o.jpgՍրտումս եմ քեզ թաքցրել և չգիտեմ էլ, թե ինչու։ Ամեն վայրկյան մտածում եմ քո մասին և գիտեմ, որ մեկ է, դու ոչինչ էլ չես զգա։ Չես զգա այն ժպիտը, որը ակամա հայտնվում է դեմքիս, երբ տեսնում եմ քեզ։ Չես զգա սերս, երազներս, ապրումներս, կարոտս։ Չես զգա այն ամենն, ինչն իմ մեջ է, իմ հոգում։ Չես զգա, որովհետև չես ուզում զգալ։ Եվ կգա մի օր, երբ ես կմոռանամ քեզ, քո ժպիտը, որը իմ կյանքի իմաստն է դարձել, աչքերդ, որ այդքան սիրում եմ, խոսքերդ, որոնք ցանկացած դեղից էլ լավ են բուժում։ Ու հանկարծ այդ պահին դու կհիշես ինձ։ Կուզենաս ետ բերել ժամանակն ու ապրել զգալով, զգացմունքներով։ Բայց կզգաս, որ արդեն ուշ է, և դու կորցրել ես այն ամենն, ինչը մի ժամանակ չէիր էլ փորձում նկատել…

Երազելով վաղվա օրվա մասին․․․

Երազելով վաղվա օրվա մասին․․․

Երազում եմ, երազում եմ անդադար, քնած ու արդուն պահերին, ուրախ ու տխուր առիթներով, մենակ ու շրջապատված ընկերներով․․․ Երազանքս նույնն է ինչ երազս։ Երազելով ապագայի մասին մեզ են տրվում անկրկնելի տիեզերքից ուղարկված երազներ ու մտքեր։ Ամեն օր երբ ընկերներիս հետ խոսում եմ երզանքիս մասին, այն դառնում է երազ, իսկ երբեմն նաև իրականություն։ Երազելով ես ապրում եմ, սովորում և ստեղծագործում։ Երազելով ամեն օր հասնում եմ նոր բարձունքների, քանի որ բացի երազելը փորձում եմ դարձնել դրանք  իրականություն։ Եթե երազում եմ և չեմ պայքարում, ապա այդ երազանքը դառնում է մի հեքիաթային երազ, որից ես քաղում եմ բազում խրատներ և ստեղծում նոր երևակայական մտքեր, մտքեր, որոնք ինձ հետ են ամենուր։ Երազելն ինձ համար նույնն է ինչ ստեղծագործելը։ Եթե չերազես գոնե մի ակնթարթ իմացիր, որ չես կարողանա ստեղծագործել։ Ինձ թվում է, որ ամբողջ կյանքս ապրելու եմ ուրախ ու երջանիկ, քանի որ միշտ փորձում եմ երազել և երազներս երբեկ անիմաստ չեն լինում։  Ախ երազներ իմ արկածային․․․ Ինչու՞ եք դուք այսքան հրապուրիչ, կարծես լինեք տիեզերքը, որ ձգում է մեզ իր շուրջ և այնպես է անում, որ տարվենք միայն իրենով։ Երազեք, երազեք առանց սահմանների, երազեք գտնել ձեր կյանքի իրական իմաստը և գիտակցեք, որ երազելու համար երբեկ էլ ուշ չէշ․․․

Ամոնորս իր իսկական նվերով․․․

Ամոնորս իր իսկական նվերով․․․

24829429_585434641788769_218739088_nԱմանորս․․․ Ամանորս դարձել է իմ երազանքն ու կյանքը, իմ միտքն ու զարկը։ Ամանորը ինձ պարգևում է միան մի բան անկեղծություն։ Անկեղծության մեջ մտնում են ինձ համար ամենակարևոր նվերները՝ երջանկությունը, հարազատների ժպիտները, խինդն ու ուրախությունը, ծիծաղը, ընտանեկան ջերմությունը և ամենա կարևորը սերը։ Սերը, որը ամանորին առընթաջ այցելում ու դարձնում է մեզ հավատարիմ ու երազկոտ։ Ամանորն է մեզ բերում սերը, սերը որը մեզ օգնում է ստեղծել ջերմության հուշեր, ստեղծել նոր մտքեր և տեսնել բազում երազներ, երազներ որոնք զվարճալի են իրենց ջերմությամբ։ Խնդրում եմ ամանոր բեր ինձ անկեղծություն՝ սեր, ջերմություն և ծիծաղ, որովհետև միայն դրանց միջոցով ես կկարողանամ ապրել լիարժեք և ուրախանալ իսրտե, կիսվելով բոլորի հետ իմ երջանկությամբ։

Սեբաստացին չի՛ հանձնվում

Սեբաստացին չի՛ հանձնվում

Պայքար, ահա թե ինչ է մտել մեր՝ Սեբաստացիներիս մեջ։ Պայքարն է, որ հաղթել է մեզ, մեր հոգու վախերն ու պարտություն կրելու մտադրությունները։ Պայքարում ենք ամեն պարագայում՝ որպես ճամփորդ, որպես օրինակ, որպես տարբերվող և որպես միակ։ Ամեն աշխատանքային օր գնում և պայքարում ենք դպրոցում, պայքարում ետ բերել մեր ազգային, հին պարերն ու երգերը։ Պայքարում ենք անկախ մեզանից, որովհետև արդեն սովոր ենք մինչև վերջ պայքարելու և հաղթելու։ Կարևոր չէ ուրիշները մեզ ինչ աչքով կնայեն, կարևոր չէ ուրիշների համար ինչպիսին ենք մենք, կարևորն այն է, որ ցանկանում ենք, պայքարում ենք և հասնում ենք մեր ուզածին։ Սեբաստացու պայքարի գլխավոր նպատակն այն է, որ ետ վերադառնան այն բոլոր հայ-ավանդական պարերգերը, որոնք պարել են մեր նախապապերն ու նախատատերը։ Ճամփորդում ենք, դառնում ենք ինքնուրույն, գտնում ենք նոր մտքեր, ուսումնասիրում ենք տարբեր հնություններ, որոնք մեզ համար նորություններ են։ Սեբաստացիներով պիտի մաքրենք ողջ հայերին և դարձնենք այնպիսին, որ մաքրեն իրենց հոգին Կոմիտասով, սովորոեն ազգային հին, բայց նոր դարձած պարերգեր, պարերգեր, որոնք երկրորդ կյանք են փորձում առնել և  չհանձնվեն մեր՝ Սեբաստացիերիս պես, և ինչպես ասել է Գեվորգ Էմինը՝

Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,
ՈՒր պարտությունն անգամ ունի հպարտություն,
Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
ՈՒ այս կամքով
Պարել գիտի…