Ճերմակ ձմեռս

Ճերմակ ձմեռս

Հաճելի է, երբ արթնանում ես և կողքիդ պատուհանից տեսնում ձմեռը։ Ձմեռը, որը հրաշքներ է գործում, ձմեռը, որը երազանքներ է կատարում, ձմեռը, որը տարվա ամենասպասված եղանակն է։ Ձմեռը կարծես լուսավորի մեզ, մաքրի մեր հոգու գորշ ամպերը, վերադարձնի մեզ մեր լավ ու բարի հուշերը և պարգևի մեր հոգուն ճերմակ և ազնիվ ձյուն։  Ձմեռն ասես դարձնում է մեզ երազկոտ, թռցնում է դարձնում թռչուն և պարգևում մեզ ճերմակ ամպերի միջով սավառնելու հաճույքը, որին բոլորը հասնում են, եթե հավատում են ձմռանը։ Ձմեռն ինձ համար ընկեր է կարծես, ընկեր, ով երբեք քեզ չի տխրեցնում, ընկեր, ով անվերջ սրտումդ է ապրում։

Оставьте комментарий