Կրկին արցունքներ․․․

Կրկին արցունքներ․․․

10410254_730558973688736_3704986835883975850_n-871x400Չգիտեմ՝ ինչու հաճախ եմ լալիս։ Գուցե իմ լացով մեկին եմ երգում, գուցե իմ լացով կարոտ եմ գտնում, գուցե իմ լացում, իմ թաց աչքերով ես քեզ եմ տեսնում։ Չգիտեմ՝ ինչու՞, ինչպե՞ս է լինում, երբ քեզ տեսնում եմ, աչքերս փակվում, դառնում են խավար, նրանց փակում են պարող արցունքներ։ Ինչու՞ է, ինչպե՞ս, երբ ամեն անգամ ես քեզ հիշելուց գտնում եմ դեմքիս փոքրիկ արցունքի հոսող կաթիլներ։ Ուզում եմ ժպտալ, սակայն չեմ կարող, իմ արցունքները ժպիտս տարան։ Երբ տեսնում եմ քեզ, գզում եմ իմ հոգում կրկին արցունքներ, արցունքներ, որոնք հավերժ են հոսում, պարում են դեմքիս, արցունքներ, որոնք չեն ուզում կորչել, մնում են հավերժ աչքերիցս կախ։ Մի օր կտեսնեմ քո դեմքը հպարտ, սակայն չեմ գտնի այդ դեմքում աչքեր, ինձ թույլ չեն տա տեսնել քո աչքերը խոր, թույլ չեն տա կրկին արցունքներն իմ մութ․․․

Оставьте комментарий